գլխավոր Իրադարձային Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը , մերժել բոլոր տեսակի ճնշումները...

Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը , մերժել բոլոր տեսակի ճնշումները եւ գործել բացառապես օրենքով․հայտարարություն

Ինչպես գիտեք Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որեւէ տեղեկատվություն չի հաղորդվել եւ չի հաղորդվում մինչ այս պահը: Այս մասին հայտարարում են հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը ․

Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ չնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն հանգաշանքը, որ պ-ն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը , մերժել բոլոր տեսակի ճնշումները եւ գործել բացառապես օրենքով։