գլխավոր Facebook Կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել. քաղաքագետ

Կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել. քաղաքագետ

Չի բացառվում, որ ընտրություններից հետո հատուկ դրություն հայտարարվի ու իշխանությունն ուժային եղանակով պահվի, – նման գնահատականով է հանդես եկել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում։

Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներին լավագույնս հանրապետականներն են տիրապետում, ինչպես նաեւ ամենաէֆեկտիվ վերահսկողությունն ունեն ընտրական տեղամասերում։ Եթե թիրախում իրենք են հայտնվել, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել։ Նաեւ դրա համար են ուժայիններ կենտրոնացվել Երեւանում։

Պարզ է դառնում, թե ինչ է նշանակում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո հատուկ դրություն հայտարարվի ու իշխանությունն ուժային եղանակով պահվի», – ֆեյսբուքում գրել է նա։