գլխավոր Իրադարձային Դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով. Արմեն...

Դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով. Արմեն Գեւորգյան

«Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

«Տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում պայմաններում, երբ պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է: Այս ամենն առավել մտահոգիչ է տարածվող խոսակցությունների ֆոնին, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Ա. Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով: Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը», – նշել է նա: