գլխավոր Շոուբիզնես Քրիս Ջեները խոստովանել է՝ դուստրերից ում հետ է «դժվար լեզու գտնում»

Քրիս Ջեները խոստովանել է՝ դուստրերից ում հետ է «դժվար լեզու գտնում»

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերին նվիրված հատուկ հաղորդման ժամանակ հաղորդավար Էնդի Քոենը Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մորից՝ Քրիս Ջեներից հետաքրքրվել է՝ դուստրերից ում հետ է «դժվար լեզու գտնում», գրում է CNN-ը։

Ջեները խոստովանել է, որ հեշտ է լեզու գտնում Քենդալ Ջեների հետ, սակայն բարդ է աշխատել ավագ դստեր՝ Քորթնի Քարդաշյանի հետ։

Քորթնի Քարդաշյանը համաձայնել է մոր դիտարկմանը՝ նշելով, որ «չի կատարում մոր այն խնդրանքները, որոնք չի ցանկանում, իսկ կատարելու դեպքում ճշտում է բոլոր մանրամասները»։

Հաղորդվարի հարցին՝ արդյոք մեղավոր չի զգում իր դուստրերի եկամուտից 10 տոկոս մասնաբաժին վերցնելու համար, Քրիս Ջեները պատասխանել է․ «Ո՛չ, քանզի շատ եմ աշխատում։ Կարծում եմ՝ ես արժանի եմ այն մասնաբաժնին, որը ստանում եմ»։