գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»–ով

Ռոբերտ Քոչարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»–ով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով։

«Հիմա չեմ կարող խոսել թվերի մասին (կորոնավիրուսի դեմ պատվաստումների քանակը Հայաստանում. խմբ.), բայց ես պատվաստվել եմ «Սպուտնիկ V»–ով», – ասել է Քոչարյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Ռոբերտ Քոչարյանը գարնանը մեկուսացել էր, քանի որ մերձավոր շրջապատում կորոնավիրուսի դեպք էր հայտնաբերվել, հետո նա թեստ էր հանձնել, և արդյունքը բացասական էր եղել։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ V»- ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով: