գլխավոր Իրադարձային Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են

Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ահազանգում են, որ իրենց հարյուրավոր քվեաթերթիկների վրա կողմնակի նշումներ են հայտնաբերվել։

Ըստ «Փաստինֆոյի»Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում քվեաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:

Նշենք, որ թանաքի նման նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին ավելի վաղ ահազանգել էր փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան: