գլխավոր Իրադարձային Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել հրատեխնիկայի պահեստում։ Ականատեսները հայտնել են նաև հրդեհին ուղեկցած բազմաթիվ պայթյունների մասին։

Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, Մոսկվայի ԱԻՆ-ը հաստատել է երկրորդ աստիճանի հրդեհի փաստը՝ տեղեկացնելով, որ փրկարարները դեպքի վայր են ժամանել։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրատեխնիկայի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։