գլխավոր Իրադարձային Արմեն Չարչյանի ձեռբակալումը ակնհայտ քաղաքական հետապնդում է. Մելիքյան

Արմեն Չարչյանի ձեռբակալումը ակնհայտ քաղաքական հետապնդում է. Մելիքյան

Արմեն Չարչյանի ձերբակալումը ակնհայտ հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ըստ իրավապաշտպանի, տելեգրամյան անհասկանալի մի ալիքում հայտնված ձայնագրությունն է բացառապես դարձել ամբողջ ապացուցողական բազան, որի հիմունքով էլ անձը ձերբակալվել է:

«Ես հիմա կանեմ նույն գործողությունը, ինչ որ պրոֆեսոր Չարչյանը և հույսով եմ, որ ինձ էլ կձերբակալեն: Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք ինձանից ունեն ծառայողական կախվածություն գնալ ընտրության և ես կստուգեմ իրենք գնացել են քվեարկության, թե ոչ: Պրոֆեսոր Չարչյանն ընդամենը դա է ասել»,-ասաց Մելիքյանը: