գլխավոր Իրադարձային Թրամփը Բայդենին մեղադրել է «մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ն պառակտելու համար»

Թրամփը Բայդենին մեղադրել է «մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ն պառակտելու համար»

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության պատճառով ԱՄՆ-ում ռասայական հարաբերությունների վիճակն անմխիթար վիճակում է, Real Clear Politics պորտալում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որպես թեկնածու՝ Ջո Բայդենը խոստացել էր «միավորել» Ամերիկան, սակայն իր նախագահության առաջին ամիսներին նրա գերակայությունը դարձել է երկրի՝ ռասայական և գենդերային պառակտումը»,- գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին «ձախակողմյան ուժերը Միացյալ Նահանգների պատմությունը ներկայացրել են բացասական լույսի ներքո, երեխաներին սովորեցրել են, որ իրենց երկրի պատմությունը վատն է»։

Այս կապակցությամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը ծնողներին կոչ է արել ուշադիր հետևել իրենց երեխաների դպրոցական ծրագրին և «դիմադրել ավանդական կրթական ծրագրից հեռանալու բոլոր փորձերին»:

Բացի այդ, Թրամփը հոդվածում նահանգների օրենսդիրներին կոչ է արել ուսումնասիրել դպրոցական ու համալսարանական ծրագրերը և աշակերտներին ապահովել «հայրենասիրական, ամերիկամետ կրթությամբ»։