գլխավոր Իրադարձային Թուրքիայում Ուրարտուի ժամանակաշրջանի հնագույն ամրոցի ավերակներ են հայտնաբերվել

Թուրքիայում Ուրարտուի ժամանակաշրջանի հնագույն ամրոցի ավերակներ են հայտնաբերվել

Արևելյան Անատոլիայում պեղումների ժամանակ մի խումբ թուրք հնագետներ հայտնաբերել են Ուրարտու պետության ժամանակաշրջանում կառուցված հնագույն ամրոցի ավերակներ։ Ամրոցը գտնվում է լեռներում, գիտնականները կարծում են, որ շինությունը մոտ 2800 տարեկան է։ Գտածոյի մասին հայտնում է Anadolu Agency-ն ։

Հնագույն ամրոցը հայտնաբերվել է ծովի մակարդակից 2,5 կմ բարձրության վրա։ Հնագիտական աշխատանքների ընթացքում մշակութային շերտ է բացվել կրաքարային բլոկներից կառուցված հզոր ամրությունների ավերակներով և ջրի հավաքման համար նախատեսված, ավելի քան վեց մետր խորությամբ տարողունակ ամբար: Բացի այդ, ինչպես բնորոշ է նման օբյեկտներին, հայտնաբերվել են կավե սպասքի բազմաթիվ բեկորներ։

Գիտնականները ենթադրում են, որ ամրոցը կառուցվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանում, բայց ավելի շատ օգտագործվել է միջնադարում։