գլխավոր Իրադարձային Չարչյանի անմիջական համակարգմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 8 վիրաբուժական թիմ աշխատում էր Արցախի...

Չարչյանի անմիջական համակարգմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 8 վիրաբուժական թիմ աշխատում էր Արցախի զինվորական հոսպիտալում և Ստեփանակերտի հիվանդանոցում. բժիշկ

Ինչո՞ւ եք ազատությունից զրկում մի մարդու, որը 44-օրյա պատերազմի առաջին օրվանից առ այսօր վիրահատարանում զինվորների կյանքեր է փրկում: Այս մասին դատարանի մոտ ասաց բժիշկ Սամվել Սողոմոնյանը, որը իր վրդովմունքն էր արտահայտում Արմեն Չարչյանի ձերբակալության առումով։

Սողոմոնյանը նշեց, որ Չարչյանի անմիջական համակարգմամբ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 8 վիրաբուժական թիմեր Արցախի զինվորական հոսպիտալում և Ստեփանակերտի հիվանդանոցում  հերթապահությամբ աշխատում էին:

«Նման մարդուն այսօր ազատությունից զրկում են ակնհայտ ապօրինի ընթացակարգով: Սա իրավական կողմն է: Իսկ բարոյական կողմը՝ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ նա Հայաստանում վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկագիտական դպրոց է հիմնել: Մարդ, որ բազմաթիվ վիրահատություններ է կատարել և մարդկանց կյանքի է վերադարձրել: Մարդ, որը տարիներ շարունակ կրթել է մեծաքանակ բժիշկների, որոնք վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկագիտական դպրոցի կորիզն են կազմել: Նա օրեր առաջ սրտի վիրահատություն էր տարել և շաքարային դիաբետ ունի: Նրան ապօրինի կերպով ազատությունից զրկել են»,- շեշտեց բժիշկը:

Նշենք, որ այսօր դատարանը քննում էր «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության դեմ ներկայացված բողոքը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: