գլխավոր Գլխավոր Ընտրական գործընթացներ և սահմանների անվտանգություն. Սարգսյանը զանգել է Հարությունյանին

Ընտրական գործընթացներ և սահմանների անվտանգություն. Սարգսյանը զանգել է Հարությունյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահն ընդգծել է,որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ: