գլխավոր COVID-19 Փոխվարչապետը կորոնավիրուսից մահացել է

Փոխվարչապետը կորոնավիրուսից մահացել է

Ուզբեկստանի վարչապետի՝ ագրարային և սննդի ոլորտների զարգացման հարցերով տեղակալ Ուկտամ Բարնոևը մահացել է կորոնավիրուսից կյանքի 57-րդ տարում: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով տեղի կառավարության կայքին:

Բարնոևի մոտ կորոնավիրուս են ախտորոշել հուլիսի վերջին: UzNews.uz կայքի տվյալներով՝ քաղաքական գործիչը բուժում էր ստանում Akfa Medline մասնավոր հիվանդանոցում:

Մեկ այլ ուզբեկական աղբյուրի փոխանցմամբ՝ փոխվարչապետը մահացել է Գերմանիայում բուժվելիս: