գլխավոր COVID-19 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում հունիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 954-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 773 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 502 քաղաքացու հետազոտություն, որոնցից 889-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում: