գլխավոր Հասարակություն Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն

Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: