գլխավոր Facebook Որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած...

Որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ․ Վարդևանյան

Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Լրացուցիչ կտեղեկացնենք նիստի ժամի մասին:

Ի դեպ որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պարզապես տեղեկացնեմ, որ Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է: Լուրջ ենք ասում` տելեգրամյան ալիք…»: