գլխավոր Միջազգային Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետևանքով մարդիկ են մահացել

Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետևանքով մարդիկ են մահացել

ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռը կոշտ վայրԷջք է կատարել, ինչի հետեւանքով մարդիկ են մահացել, նաև տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

«Օդանավում 20 մարդ է եղել, որոնցից 7-ը մահացել են, 13-ը` տուժել», – ասել է գործակալության զրուցակիցը:

Լ-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի մոտակայքում։

Telegram-ալիքների տեղեկություններով` ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել, թռիչքի ժամանակ սկսել է թեքվել և թևով հարվածել գետնին: