գլխավոր Միջազգային Սպիտակ տունը անհեթեթ է անվանել Ուկրաինային ուղղված ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունները

Սպիտակ տունը անհեթեթ է անվանել Ուկրաինային ուղղված ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունները

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին մեկնաբանել է ավելի վաղ Politico-ում հրապարակված տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնը դադարեցնում է ռազմական օգնությունը Ուկրաինային: Նա այս տեղեկատվությունն անվանել է հիմարություն և անհեթեթություն, գրում է Kp.ru-ն:

«Հենց անցյալ շաբաթ, ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովին ընդառաջ, մենք տրամադրեցինք անվտանգության ոլորտում 150 մլն դոլարի օգնության փաթեթ, այդ թվում`մահացու: Այժմ մենք տրամադրել ենք [ԱՄՆ] Կոնգրեսի կողմից հատկացված ամբողջ գումարը Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցության նախաձեռնության շրջանակներում», – ասել է Փսակին: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2014 թվականից ի վեր Վաշինգտոնը Ուկրաինային տրամադրել է ընդհանուր առմամբ ավելի քան 4,6 միլիարդ դոլար: Միջոցները հիմնականում հատկացվել են ԱՄՆ-ի կողմից `անվտանգության աջակցության տեսքով, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար: