գլխավոր Իրադարձային ԲՀԿ պատգամավորներին թույլ է տրվել հանդիպել Չարչյանին՝ բարձրացված սկանդալից հետո միայն

ԲՀԿ պատգամավորներին թույլ է տրվել հանդիպել Չարչյանին՝ բարձրացված սկանդալից հետո միայն

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր երեկոյան լարված իրավիճակ է եղել ՀՔԾ-ում։ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Միքայել Մելքումյանն շտապել են այցելել ՀՔԾ՝ տեսակցելու «Հայաստան» դաշինքից ձերբակալված պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին, սակայն նրանց թույլ չեն տվել հանդիպել նրա հետ։

ՀՔԾ-ի մոտ կանգնած անձանց անգամ լսելի է եղել պատգամավորների վրդովված ձայները, որ ՀՔԾ քննիչները սահմանափակում են պատգամավորի իրավունքները։ Բարձրացված աղմուկից հետո միայն պատգամավորներին հաջողվել է տեսակցել հայտնի բժշկին։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա.Չարչյանը ձերբակալվել է դաշինքի հանրահավաքից առաջ՝ նրան մեղսագրում են ընտրողների կամարտահայտման վրա բռնանանը, ինչն արդեն գնահատվել է որպես քաղաքական հետապնդում։ Նրան ազատ արձակելու կոչով հանդես է եկել նաեւ Սուրբ Էջմիածինը։