գլխավոր Իրադարձային Հայտնի է թե քանի մարդ է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին. Իրազեկ քաղաքացիների...

Հայտնի է թե քանի մարդ է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին. Իրազեկ քաղաքացիների միավորում

Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը: 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 30 200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։