գլխավոր Գլխավոր Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

Armeniasputnik.am — «Սևան» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, ՔԿՀ աշխատակիցները հիմնարկի տարածքում կատվի են նկատել, որի վզին կասկածելի կապ է եղել։Կատվին բռնելուց հետո պարզվել է, որ կենդանու վզին կապված ինքնաշեն կաշվե կապի թաքստոցում 4 հեռախոսային քարտ, «մարիխուանա», «շոկոլադկա», «ափիոն» տեսակի թմրամիջոցների փաթեթներ կան։

Ըստ կայքի` դատապարտյալները, տեղեկանալով, որ կատվին բռնել են, փորձել են հետաքրքրվել, թե ինչպես է դա տեղի ունեցել:

«Զազո» անունով կատուն հատուկ վարժեցված է եղել ու շատ լավ իմացել է` ինչպես մտնել ՔԿՀ տարածք ու ուր գնալ։