գլխավոր Իրադարձային ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել է կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել է կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր իր պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելուց հետո պատմել է կազմակերպությունում սպասվելիք փոփոխությունների և առաջիկա ծրագրերի մասին, գրում է ria.ru-ն։

Մասնավորապես, Գուտերեշն անդրադարձել է համընդհանուր հավասարության ապահովման և երկրների միջև վստահության բացակայության խնդրին:

«Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլորի համար։ Մենք պետք է պայմաններ ստեղծենք ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում կայուն և համապարփակ վերականգնման համար»,- նշել է միջազգային կազմակերպության ղեկավարը։

Նրա խոսքով՝ այս ամենը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հաջողվի վերականգնել վստահությունը, որի պակասը կործանարար ազդեցություն է թողնում հասարակության և երկրների միջև հարաբերությունների վրա:

«Մասնավորապես, մեզ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք ներկա աշխարհառազմավարական տարաձայնություններն ու գերտերությունների միջև ոչ աշխատանքային հարաբերությունները։ Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեմ երկրների միջև վստահության աճը, կամուրջներ կառուցեմ և անդադար մասնակցեմ վստահության ամրապնդմանը»,- հայտարարել է Գուտերեշը։