գլխավոր Գլխավոր ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»

ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»

Auroranews-ը գրում է․ Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: 

Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը: 

«Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին: 

Auroranewsը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ ք պատկանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին`  կապ հաստատեց կոմիտեի Թռիչքային վարչության պետ Արամ Եղոյանի հետ: Նրանք այս րոպեներին ուսումնասիրում են տեսանյութը: 

Auroranews-ը կապ հաստատեց նաև  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ:

«Վարժանքներ են ընթանում», – մեզ հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակը: