գլխավոր Միջազգային ԵՄ-ն սկսում է բացել սահմանները 3-րդ երկրների քաղաքացիների համար

ԵՄ-ն սկսում է բացել սահմանները 3-րդ երկրների քաղաքացիների համար

ԵՄ խորհուրդը Միացյալ Նահանգները վերադարձրել է այն երկրների ցուցակ, որոնց քաղաքացիների համար համավարակի պատճառով փակ սահմանները կրկին կբացվեն: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը ներկայացվել է Բրյուսելում հունիսի 18-ին, գրում է korrespondent.net կայքը:

«ԵՄ խորհուրդը թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ սուբյեկտների և տարածքային մարմինների ցանկը, որոնց նկատմամբ պետք է վերացվեն ճանապարհորդության սահմանափակումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2021 թվականի հունիսի 18-ից անդամ երկրները պետք է աստիճանաբար վերացնեն սահմանափակումները արտաքին սահմաններին հետևյալ երրորդ երկրների համար. Ալբանիա, Ավստրալիա, Իսրայել, Ճապոնիա, Լիբանան, Նոր Զելանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ռուանդա, Սերբիա, Սինգապուր, Հյուսիսային Մակեդոնիա, Հարավային Կորեա, Թայլանդ, ԱՄՆ, Չինաստան: Այս ցուցակը կվերանայվի երկու շաբաթը մեկ անգամ:

Միևնույն ժամանակ, խորհուրդը ընդգծում է, որ սահմանները ՉԺՀ-ի համար կբացվեն միայն այն ժամանակ, երբ այս երկիրը կբացի սահմանները ԵՄ-ի համար: