գլխավոր Տեսանյութեր Եկեք լռեցնենք գժվեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը․ Արթուր Վանեցյանի ուղերձը (տեսանյութ)

Եկեք լռեցնենք գժվեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը․ Արթուր Վանեցյանի ուղերձը (տեսանյութ)

Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները, եկեք մերժենք սուտը և ապրենք մարդավայել՝ իրար հարգելով, եկեք մեր կյանքից հանենք չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանաք՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից: Այսօր իր ուղերձում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Հայաստանցինե՛ր, դուք չ՞եք հոգնել աղմուկ-աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից դուք չե՞ք զզվել: Եկեք լռեցնենք գժվեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը: Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին ու խելքով իրական լավ կյանք ստեղծենք բոլորի համար: Եկեք շրջենք ամբարտավան, դատարկ, անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը»,-ասաց Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։