գլխավոր Միջազգային Հարցն առնվազն տարօրինակ է. Պեսկովը` ՀՀ խորհրդարանական ընտրություններում Մոսկվայի` ուժերից որևէ մեկին...

Հարցն առնվազն տարօրինակ է. Պեսկովը` ՀՀ խորհրդարանական ընտրություններում Մոսկվայի` ուժերից որևէ մեկին աջակցելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ում է Մոսկվան աջակցում Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հարևաններին հաջող ընտրություններ է մաղթել, նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ «Կրեմլը հաջող խորհրդարանական ընտրություններ է մաղթում Հայաստանին` մերձավոր դաշնակցին և գործընկերոջը»:

«Հարցն առնվազն տարօրինակ է: Անկասկած, մենք խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում ենք մաղթում մեր մերձավոր դաշնակցին և գործընկերոջը»,-ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե ընտրություններից ինչ սպասելիքներ ունի Կրեմլն ու ում է աջակցում: