գլխավոր Իրադարձային Նախիջևանի ՆԳ նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել

Նախիջևանի ՆԳ նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել

Նախիջևանի ռազմական դատարանում ավարտվել է ինքնավար հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Ահմեդ Ահմեդովի գործով դատավարությունը:

Դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

Դատարանը Turan գործակալությանը հաստատել է դատավճռի մասին տեղեկությունը:

Ահմեդովը զբաղեցրել է ինքնավար հանրապետության ՆԳ նախարարի պաշտոնը 2000-2017 թվականներին:

Այս տարվա մարտին Ահմեդովը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (հատկապես մեծ մասշտաբով յուրացում):

Դատարանը չի հստակեցրել, թե երբ է հայտարարվել Ահմեդովի վճիռը, սակայն նշել է, որ նա արդեն բողոքարկել է այն: