գլխավոր Աշխարհ Բաքվում հայտարարել են, թե «Շուշիի հռչակագրի վերաբերյալ Երևանի հայտարարությունը կեղծավորության վերջին փուլն...

Բաքվում հայտարարել են, թե «Շուշիի հռչակագրի վերաբերյալ Երևանի հայտարարությունը կեղծավորության վերջին փուլն է»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ի պատասխան Հայաստանի Հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրության, որում նշված է, թե «Հայաստանը, որը հղում է կատարում միջազգային իրավունքին, առաջին հերթին ինքը պետք է սովորի դրան հարգալից վերաբերվել»: Այս մասին գրում է minval.az կայքը:

Բաքվում հայտարարել են, թե «Շուշիի հռչակագրի վերաբերյալ Երևանի հայտարարությունը կեղծավորության վերջին փուլն է»:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն` մեկնաբանելով Ադրբեջանի և Թուրքիայի նախագաների միջև կնքված Շուշիի հռչակագիրը, նշել է, որ այն ուղղված է հայ ժողովրդի դեմ: Սրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հաղորդագրության մեջ կրկին տուրք է տվել իր անտրամաբանական թեզերին և նշել, թե «հենց Հայաստանի ագրեսոր քաղաքականությունն ու ռևանշիստական տրամադրություններն են ուղղված հայ ժողովրդի դեմ, և որ Հայաստանի այդ դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իբր «տարածքների ազատագրումից (Ադրբեջանի կողմից օկուպացիայից) հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, և տարածաշրջանային համագործակցության բացառիկ հնարավորություններ են հայտնվել»: Գիտակցելով այս իրավիճակը ՝ Հայաստանը պետք է ընտրի ՝ օգտագործել համագործակցության այս ձևաչափը, թե ոչ: 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ, որում ասվում է․

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից»: