գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ԱԳՆ-ն եռակողմ հայտարարության իրականացման առնչությամբ դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն եռակողմ հայտարարության իրականացման առնչությամբ դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պաշտոնական Բաքվի համագործակցությունը, հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարության իրականացմանը, փոխանցում է trend.az-ը:

«Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացմանը, որն ուղղված է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, կոչ է անում հրաժարվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընտրովի մոտեցումից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։