գլխավոր Աշխարհ +54. Կալիֆորնիայում արտակարգ դրություն է՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով

+54. Կալիֆորնիայում արտակարգ դրություն է՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով, գրում է Daily Mail-ը:

Նշվում է՝ նահանգապետը նման որոշում է կայացրել, քանի որ շրջանում գրանցված բարձր ջերմաստիճանը՝ +54 աստիճանը, հսկայական ճնշում է գործադրել էլեկտրական ցանցի վրա: 

Կալիֆորնիայի անկախ համակարգի օպերատորը (The California Independent System Operator), որը  նահանգում էլեկտրական ցանցի հիմնական օպերատորն է, հայտարարությամբ է հանդես եկել՝ խնդրելով բնակիչներին կամավոր կերպով ժամը 17:00-22:00-ն անջատել էլեկտրաէներգիան՝ ցանցի աշխատանքի վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու համար:

«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել էներգետիկ ենթակառուցվածքների լարվածությունը թուլացնելու համար»,- շեշտել են ընկերությունից: