գլխավոր Իրադարձային Սամվել Բաբայանը որևէ քաղաքական ուժի չի համարում ֆավորիտ այս ընտրություններում

Սամվել Բաբայանը որևէ քաղաքական ուժի չի համարում ֆավորիտ այս ընտրություններում

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ռազմական գործիչ Սամվել Բաբայանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են դժվարություններ, բայց կարողացել են դրանք հաղթահարել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, մամուլի ասուլիսի ժամանակ Բաբայանը նշեց, որ քարոզարշավը հետաքրքիր էր, սակայն հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը սխալ է համարում:

«Դա նրանից է, որ լրատվական ամբողջ դաշտը երկու բևեռ էր ձևավորել, դրա համար դժվար էր բոլորի համար կարողանալ այդ պատնեշը քանդել: 12 օրում չես կարող ամբողջ Հանրապետությունով արշավ անցկացնել և քո ծրագիրը ներկայացնել հասարակությանը: Մի շարք դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք, ժողովուրդը կորոշի: Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում»,- ասաց Բաբայանը: