գլխավոր Իրադարձային Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին (լուսանկարներ)

Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին (լուսանկարներ)

2021թ. հունիսի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: «Վազ 21074» ավտոմեքենայի վարորդը նեղ մասնագիտական բուժօգնության համար Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն,  վերցվել են նմուշներ, նշանակվել է դատատոքսիկոքիմիական, դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: