գլխավոր Հասարակություն Ուսման վարձերը բարձրացնում են բուհերը. Մենք դրա հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարար

Ուսման վարձերը բարձրացնում են բուհերը. Մենք դրա հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարար

Բուհերի ուսման վարձերը բարձրացնում են բուհերը եւ իրենք են պատասխանատու իրենց որոշումների կայացման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախարարությունը դրա հետ առնչություն չունի: Դրա հետ կապված ուսանողների հետ կքննարկենք իրենց բողոքը եւ կարծում եմ՝ որոշակի լուծումներ կգտնենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու բուհերի ռեկտորների ընտրությունները ձգձվում են, տարիներով պաշտոնակատարներ են նստած, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «2018-ին Հայաստանում տեղի են ուրնեցել լրջագույն քաղաքական փոփոխություններ եւ բուհերը դրան նախորդած քաղաքական գործընթացներում բավականին կարեւոր դերակատարություն ունեին: Բնական են այն վիճակները, որոնք այսօր կան նույն բուհերում կոորդինատների ճշգրտման առումով: Ես կարող եմ ընդունել այն քննադատությունը, որ որոշակի հապաղում կա, բայց ձեր ասած տրամաբանությամբ մենք պետք է արհեստական գործընթացներ հրահրենք, որ արագ նշանակվեն ռեկտորները: Դա մենք չենք անի, կթողնենք, որ բնական գործընթացով դա տեղի ունենա»: