գլխավոր Աշխարհ Հոնդուրասի բանտերից մեկում անկարգությունների հետևանքով 5 մարդ է մահացել (լուսանկարներ)

Հոնդուրասի բանտերից մեկում անկարգությունների հետևանքով 5 մարդ է մահացել (լուսանկարներ)

Հոնդուրասի արևելքում գտնվող Լա Տոլվայի բանտում փոխհրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, 39-ը վիրավորվել են: Անկարգությունների պատճառը պատերազմող հանցախմբերի միջև պայքարն է, գրում է Daily Star պարբերականը:

Հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 15 բանտարկյալ: Նրանցից 13-ի վիճակը ծանր է:

Այս պահին իրավապահները վերահսկում են իրավիճակը:

Իշխանությունների տվյալներով ՝ հաստատությունում գտնվում է ավելի քան 1500 բանտարկյալ: