գլխավոր COVID-19 Ճապոնիայում հսկա բուդդիստական արձանին դիմակ են «հագցրել», մինչ կորոնավիրուսը վերահսկողության տակ անցնի

Ճապոնիայում հսկա բուդդիստական արձանին դիմակ են «հագցրել», մինչ կորոնավիրուսը վերահսկողության տակ անցնի

Ճապոնիայի Աիձուվակամացու քաղաքում գտնվող հսկա բուդդիստական արձանին, որը պատկերում է գթասրտության աստվածուհուն, պաշտպանիչ դիմակ են հագցրել, հայտնում է BBC լրատվականը:

Իշխանությունները ծրագրել են այն հանել այն ժամանակ, երբ կորոնավիրուսային համավարակը վերահսկողության տակ կլինի։

Արձանի համար պատրաստված պաշտպանիչ դիմակը կշռում է 35 կիլոգրամ, որն արձանին հագցնելու համար 3 ժամ տևողությամբ գործողությամբ բարձրացվել է 57 մետր բարձրության վրա։