գլխավոր COVID-19 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դրական թեստ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դրական թեստ

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 86 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 086-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4492 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5586-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 238 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 893, փաստացի բուժվողներինը՝ 2607 (մեկ օրում նվազել է 153-ով): Մեկ օրում արվել է 3613 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 142 332 թեստ: