գլխավոր Աշխարհ Գազատարի պայթյուն՝ Լուգանսկի կենտրոնում

Գազատարի պայթյուն՝ Լուգանսկի կենտրոնում

Լուգանսկի կենտրոնում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին հունիսի 18-ին հայտարարել են «Լուգանսկգազ» պետական ձեռնարկության մամուլի ծառայությունից, գրում է «Իզվեստիա»-ն:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը՝ 425 մմ տրամագծով միջին ճնշման գազատարի վրա, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:

«Դեպքի հետևանքով 20 բնակելի շենք և 21 կոմունալ տնտեսություն ժամանակավորապես անջատվել են բնական գազի մատակարարումից», – նշել են ընկերությունից:

Կրակը մարվել է առավոտյան կողմ, իսկ կազմակերպության մասնագետներն անմիջապես սկսել են գազատարի վնասված հատվածի վերանորոգման և վերականգնման աշխատանքները: Դրանից հետո կվերականգնվի բաժանորդների գազամատակարարումը:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները և պարզում են միջադեպի պատճառները: