գլխավոր Գլխավոր Հայհոյանքներ ու վիրավորանքներ. սկանդալ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև

Հայհոյանքներ ու վիրավորանքներ. սկանդալ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև

Դերասանուհի Դիանա Տոռեսը իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակել է դերասանուհի Տաթև Սարգսյանի նամակագրությունը ինչ-որ դիմահարդարի հետ, որտեղ Տաթև Սարգսյանը գրել էր․ «Մար, նոր մտա էջդ, մինչև իմ նկարները քցելը մի երկու բան տեղադրի, խնդրում եմ, որ ես Դիանայի կողքը չլինեմ, ինձ պատիվ չի բերում, տեսնեն՝ անմիջապես հա՛մ ինքը կա, հա՛մ ես: Էդ իմ համար խնդիր ա»:

Այս նամակագրությունը զայրացրել է Դիանային, և նա մի քանի անպարկեշտ արտահայտություններ է արել Տաթևի հասցեին ու իր ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրել այդ նամակագրությունը, Տաթևի լուսանկարն ու դրանց կից գրառումներ կատարել: Դիանայի հետևորդները անմիջապես արձագանքել են ու սկսել հայհոյանքներ գրել Տաթևի մասին, որոնք Դիանան հերթականությամբ հրապարակում է իր էջի Stories բաժնում: Դիանայի մեղադրանքներին Տաթևը դեռ չի արձագանքել:

Անկախ նրանից, թե ինչ կոնֆլիկտ է տեղի ունեցել դերասանուհիների միջև, մտահոգության տեղիք է տալիս, թե հայտնի մարդիկ հանրային տիրույթում՝ սոցիալական մեդիայում, ինչպես են արձագանքում իրենց հասցեին՝ թեկուզև հանիրավի հնչեցված մեղադրանքներին՝ չկաշկանդվելով այն համեմել անպարկեշտ ու հայհոյախառն արտահայտություններով։