գլխավոր Իրադարձային Արցախի ճանաչման մասին հայտարարությունները վտանգավոր են և տանում են պատերազմի. Փաշինյան

Արցախի ճանաչման մասին հայտարարությունները վտանգավոր են և տանում են պատերազմի. Փաշինյան

 Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը վտանգավոր է և կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։ Նա այդպես պատասխանում է ընդդիմախոսների այն քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո չի ճանաչում Արցախի անկախությունը։

«44–օրյա պատերազմից հետո շատ հաճախ ընդդիմության ներկյացուցիչները ինձ մեղադրում են նրանում, որ ասել են «Արցախը Հայաստան է և վերջ» և դրա պատճառով պատերազմ է սկսվել։ Եթե իրենց պատկերացումով այդ արտահայտությունից հետո պատերազմ է սկսվել, բա Արցախը ճանաչելուց հետո պատերազմ չէ՞ր սկսելու։ Հիմա որ ասում են Արցախը ճանաչենք, դրա արդյունքում պատերազմ չի՞ սկսելու։ Ինձ համար ակնհայտ է, որ դա հստակ պատերազմին տանող դիրքորոշում է»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի որոշման շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Բանակցությունների հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» սկզբունքը։