գլխավոր Իրադարձային Չեխիայի վարչապետը կոչ է արել նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ

Չեխիայի վարչապետը կոչ է արել նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ

Չեխիան պետք է նոր հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ: Այս մասին հունիսի 17-ին, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է Frekvence 1 ռադիոկայանի եթերում, գրում է «Իզվեստիա»-ն:

«Պարոն (Յակուբ) Կուլգանեկը (Չեխիայի արտաքին գործերի նախարար) այժմ կազմակերպում է նման հանդիպում ընդդիմության հետ, բոլոր խորհրդարանական կուսակցություններին և շարժումներին կանչել է` իմանալու նրանց կարծիքը: Անկասկած, մենք պետք է նոր հարաբերություններ ստեղծենք: Ցանկալի կլինի այս մասին խոսել ամբողջ խորհրդարանում: Եվ դրա հիման վրա  գործել միասին»,-ասել է Բաբիշը:

Նա ընդգծել է, որ Չեխիան ինքնիշխան երկիր է, և ոչ ոք իրավունք չունի խառնվել նրա ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ազդել ընտրությունների վրա:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Չեխիան և Ռուսաստանը, օրինակ վերցնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների վերջերս կայացած հանդիպումից, չպետք է արդյոք քննարկեն երկկողմ բանակցությունների ընթացքում առկա խնդիրները, Բաբիշն ասել է. «Անկասկած»:

Մոսկվայի և Պրահայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ապրիլի 17-ին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կասկածում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին ՝ 2014-ին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի համար: Նույն ժամանակ հայտարարվել էր 18 ռուս դիվանագետի արտաքսման մասին: