գլխավոր Իրադարձային Կոտայքի մարզում ոստիկանը վնասազերծել է ավտովթարից հետո մեկ այլ քաղաքացու ծոծրակին ատրճանակ...

Կոտայքի մարզում ոստիկանը վնասազերծել է ավտովթարից հետո մեկ այլ քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն. Shamshyan.com

Հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում զինված քաղաքացի կա, ով անհանգստացնում է քաղաքացիներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ժամանած ոստիկաններին Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Ս.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որից հետո BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է դիմել փախուստի, սակայն ինքը միջամտության ժամանակ գլուխը մտցրել է BMW-ի մեջ և այդ ընթացքում BMW-ի մեջ գտնվող տղամարդն ատրճանակը պահել է իր ծոծրակին, այնոհետև մեկ այլ քաղաքացի, ըստ նախնական տեղեկությունների, BMW-ն նույնպես հարվածել է, կարողացել է վնասազերծել զինված ատճանակով զինված քաղաքացուն։

Գ. Շամշյանի տեղեկությունններով՝ պարզվել է, որ BMW-ի վարորդը ԱՄՆ քաղաքացի՝ 28-ամյա Մ. Պետեռն է, իսկ նրան վնասազերծած քաղաքացին Վահե Հարությունյանն է, ով ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ով աշխատում է ճանապարհային ոստիկանության Գյումրու հաշվառման քննական բաժնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: