գլխավոր Գլխավոր Արման Թաթոյանը միանում է Արցախի ՄԻՊ-ի հայտարարությանը

Արման Թաթոյանը միանում է Արցախի ՄԻՊ-ի հայտարարությանը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը աջակցություն է հայտնում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին։  
«Գործընկերս` Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, միանգամայն ճիշտ է: 
Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը: 
Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է և վերջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով արցախցիների հանդեպ ագրեսիվ հայտարարությունների ու արտահայտությունների վերաբերյալ։