գլխավոր Հասարակություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Թբիլիսյան խճուղում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Թբիլիսյան խճուղում

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: