գլխավոր Իրադարձային Հրապարակին հարող բոլոր փողոցներում կայանված են Փաշինյանի կողմնակիցներին տեղափոխող տասնյակ ավտոբուսներ

Հրապարակին հարող բոլոր փողոցներում կայանված են Փաշինյանի կողմնակիցներին տեղափոխող տասնյակ ավտոբուսներ

Մայրաքաղաքի տարբեր անկյուններում «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքի կողմնակիցներին տեղափոխող տասնյակ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։

Շահումյանի հրապարակում օրինակ՝ Կոնգրես հյուրանոցի մոտակայքում, Փաշինյանի հրավիրած հանրահավաքից առաջ կայանված են մի շարք «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, «Բոգդան» և այլ մակնիշի թվով հինգ ավտոբուս։

Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ՝ Բեյրութ փողոցի ամբողջ երկայնքով ևս, կայանված են Փաշինյանի կողմնակիցներին տեղափոխող մի քանի տասնյակ ավտոբուս եւ միկրոավտոբուս։

Հրապարակին հարող այլ փողոցներում, ԱԺ-ի մոտ ևս կայանված են գերժամանակակից տասնյակ ավտոբուսներ։