գլխավոր Իրադարձային Մեր 15 գերիների վերադարձը հույս է ներշնչում, որ առաջիկայում կունենանք տարածաշրջանային մթնոլորտի...

Մեր 15 գերիների վերադարձը հույս է ներշնչում, որ առաջիկայում կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեր 15 գերիների վերադարձը, որը մի քանի օր առաջ տեղի ունեցավ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Այսօր Հանրապետության hրապարակում  հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք, բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկումների, և Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու և մեր այս դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են և համոզվել են դրանում»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Սոթք-Խոզնավար ճանապարհի անվտանգության մասին և ընդգծեց, որ այդ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: