գլխավոր Իրադարձային Մեր կողքին էիք, մեր դիմացը, մեր հետևում, որի շնորհիվ մեզ չկերան սատանաներն...

Մեր կողքին էիք, մեր դիմացը, մեր հետևում, որի շնորհիվ մեզ չկերան սատանաներն ու դևերը. Արարատ Միրզոյան

Իմ խոնարհումը ձեզ, որ պատերազմից հետո ոչ միայն չծնկեցիք, չկոտրվեցիք, ձեր մեջ ուժ գտաք, չհրաժարվեցիք Հայաստանի մասին ձեր երազանքից, մեզ ուժ տվեցիք և թույլ չտվեցիք, որ մեր ուսերից վայր ընկնի մեր բաժին խաչը: Այսօր Հանրապետության hրապարակում  Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

«Միասին մենք անցանք դժոխքի միջով և միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում մեզ հետ էիք, մեր կողքին էիք, մեր դիմացը, մեր հետևում, որի շնորհիվ մեզ չկերան սատանաներն ու դևերը: Եղան նաև այնպիսիք, որոնց հավատը սասանվեց, կասկածներ առաջացան, թե արդյո՞ք ճիշտ էին, որ մասնակցում էին 2018 թվականի հեղափոխությանը, դիմում եմ նրանց և ասում, որ ընդունում եմ մարտահրավերը»,- ասաց Միրզոյանը և հիշեցրեց երեք տարիների ընթացքում նրանց կատարած փոփոխությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։