գլխավոր Իրադարձային Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Հունիսի 17-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ անցակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Վ․ Շ․-ն (ծնված 1958 թ․) դուրս է եկել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։

Այրվել է «Moskvich» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը ձեռքերի և դեմքի հատվածի այրվածքներով հոսսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։