գլխավոր Իրադարձային Ողջ պետական ապարատը աշխատում է տպավորություն ստեղծել, որ Փաշինյանը համախոհներ ունի. Վահե...

Ողջ պետական ապարատը աշխատում է տպավորություն ստեղծել, որ Փաշինյանը համախոհներ ունի. Վահե Հակոբյան

Երեք տարի շարունակ իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկել ո՛չ Երեւանում, ո՛չ էլ մարզերում: Այս մասին Սեւան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Նրանք մեկ տարի ստում էին, հետո՝ կեղծում, իսկ հետո՝ պարզապես սպառնում: Մենք ականատես ենք այն բանի, թե ինչպես են մարդկանց տանում Երեւան (Փաշինյանի – խմբ.) հանրահավաքին: Ողջ պետական ​​ապարատը աշխատում է տպավորություն ստեղծել, որ նա համակիրներ ունի: Կողմնակիցներ կան, սակայն քիչ են, եւ հունիսի 20-ին դա կապացուցվի», – հայտարարել է Հակոբյանը:

Նա բացատրել է դաշինքի համարի՝ 24-ի սիմվոլիզմը՝ 24 ժամ, 24 աշխատանքային օր, 24 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը դարձավ վարչապետ: «Հիմա գլխավորն այն է, որ թույլ չտանք բախումներ», – ասել է Հակոբյանը: