գլխավոր Գլխավոր Դատարանը մասնակիորեն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հաշվի եւ գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը

Դատարանը մասնակիորեն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հաշվի եւ գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը

Դատարանը մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաշվի եւ գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը: Այս մասին հայտնեց նախկին նախագահի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

Միջնորդությունը ներկայացրել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը, այն քննարկվել էր դռնփակ ռեժիմով, քանի որ խոսքը բանկային գաղտնիքի եւ անձնական բնույթի տեղեկության մասին էր:

Որոշման մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: