գլխավոր Գլխավոր ԵՄ-ն չի ճանաչում նախագահ Լուկաշենկոյի լեգիտիմությունը

ԵՄ-ն չի ճանաչում նախագահ Լուկաշենկոյի լեգիտիմությունը

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսի ընտրությունները, ինչը նշանակում է, որ այն չի ճանաչում նախագահ Լուկաշենկոյի լեգիտիմությունը, հփոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի տվյալների` Բորելը շեշտել է, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները պետք է ընդունվեն որքան հնարավոր է շուտ` նախքան Եվրոպական խորհրդի նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-25-ը: